Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ անել

Ի՞նչ անել
24.07.2023 | 22:19

Ընդդիմությունը խոստանում է աշխուժանալ։ Ի պատասխան դրա հասարակության հոգնած մի հատված ծանակում է նրան, հիշեցնում աշխուժացման ձախողված փորձերը, փողոցային զուր երթերը։ Մի խոսքով՝ թերահավատ են և իրավունք ունեն։ Սակայն ընդդիմության առաջնորդներին ուղղված վիրավորական ու գռեհիկ խոսքը հիմք է կարծելու, որ այդպիսիք չեն էլ ցանկանում, որ ընդդիմությունն աշխուժանա, նոր գաղափարներ, ծրագրեր առաջ բերի, գործուն քայլերի դիմի

Ես, դիցուք, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա կառավարության գործունեության, մասնավորապես հարկերի հավաքագրման և ծախսման վրա։ Կառավարությունը գործում է սանձարձակ, խորհրդարանական անդուլ վերահսկողության տակ պետք է առնել ոչ միայն հանրային միջոցների տնօրինումը, այլև անվտանգային և պաշտպանական քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ-ադրբեջանական (թուրքական) բանակցությունները, դաշնակիցների հետ փոխհարաբերությունները։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ. Կառավարությանը չի կարելի թողնել առանց վերահսկողության։ Ամեն լումայի համար հաշիվ պետք է տա։

Չի կարելի թողնել՝ «ինչ ուզում, բանակցում եմ» սանատորիական ռեժիմում։

Սրանք ոչ թե տուրք են գեղեցկությանը, այլ իշխանության թևերի զսպման ու հավասարակշռման այբուբենն են։

Հենց միայն անկախ դատավորների ջարդը բավական է համոզվելու համար, թե ինչ զուլում է անվերահսկելի գործադիր իշխանությունը։

Վերջին անգամ ե՞րբ եք լսել Հաշվեքննիչ պալատի մասին՝ ովքե՞ր են այնտեղ նստած, ի՞նչ են անում, խորհրդարանական ընդդիմությունը ինչպե՞ս է ներգործում այդ կարևոր սահմանադրական ինստիտուտի վրա։

Նույնը վերաբերում է Կենտրոնական ընտրական, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովներին։
Եվ վերջում՝ մի կարևոր հիշեցում.
«Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները
1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:
2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:
3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ»:
- Սահմանադրություն, հ. 88

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ